5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոնսյու կղզու Իբարակի պրեֆեկտուրայի ափերի մոտ՝ Տոկիոյից ոչ հեռու: Ցունամիի սպառնալիք չկա, հայտնել է ազգային օդերևութաբանական վարչությունը, որն իրականացնում է սեյսմիկ ծառայության գործառույթներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի կենտրոնում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: