Ներքին 1 ժամ առաջ - 15:28 07-11-2026

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։

Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Նա նաև շրջել է դպրոցում և ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի իրականացման մանրամասներով։

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով:

Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժներ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները:

Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։

Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան քննության մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ