Արտաքին 2 ժամ առաջ - 15:12 07-11-2026

Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռազմական արբանյակը

Մեծ Բրիտանիան Երկրի մակերևույթի դիտարկման համար ուղեծիր է արձակել Titania երկրորդ ռազմական արբանյակը: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արձակումն իրականացվել է հոկտեմբերին: Ինչպես նշել են բրիտանական ՊՆ-ում, Titania-ն կշռում է մոտ 100 կգ և 27 000 կմ/ժ արագությամբ շարժվելով՝ Երկրի շուրջ պտույտ է կատարում յուրաքանչյուր 90 րոպեն մեկ: Արբանյակը մշակվել և արտադրվել է անգլիական Հեմփշիր կոմսությունում՝ Պաշտպանական գիտության և տեխնոլոգիաների լաբորատորիայի (DSTL - Defence Science and Technology Laboratory) և BAE Systems ընկերության միջև գործընկերության շրջանակներում:

Իր առաջին Tyche ռազմական արբանյակը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել 2024 թվականի օգոստոսին: Ակնկալվում է, որ 2027 թվականին դուրս կբերվեն Juno և Oberon արբանյակները:

Բացի այդ, Լոնդոնը Inaros նախագծի շրջանակներում կանցկացնի երեք նեյրոմորֆ սենսորների փորձարկումներ՝ տիեզերական տարածությունում տեղաշարժերին հետևելու համար: Դրանք տեղակայվելու են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում գտնվող օբյեկտներում: Ինչպես նշել են Թագավորության պաշտպանության նախարարությունում, այդ տվիչները կարող են օգտագործվել որպես վաղ ազդարարման համակարգ՝ բրիտանական արբանյակների հարևանությամբ անսովոր կամ սպառնալից գործունեությունը հայտնաբերելու համար:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com