Սպորտ 49 րոպե առաջ - 23:17 06-11-2026

Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել ԱԱ-ում

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Լավագույն արդյունքը ցույց է տվել միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը` 13 հնարավորից վաստակելով 9.5 միավոր։ Նա կիսել է 2-4-րդ հորիզոնականներն ու լրացուցիչ ցուցանիշներով նվաճել բրոնզե մեդալ։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 5-րդ մրցանակային հորիզոնականը։

Գրոսմայստեր Էմին Օհանյանն էլ 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
Մ20 ԱԱ–ն անցկացվում էր նոյեմբերի 5–6–ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ–Ային քաղաքում։

Ամենից շատ դիտված