Նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ:
Facebook-ի իր էջում գրում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
«Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ, և այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ եւ հետագա գանգատների քննության համար։
Ադրբեջանը, որ ամենաբարձր մակարդակով հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին եւ դադարեցրել էր համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, տեղը եկած ժամանակ հիշում է իրավական պրոցեսների կարեւորության մասին ու բողոքներ ներկայացնում»,- նշում է նա։