Ներքին 46 րոպե առաջ - 18:45 31-10-2026

Վազգենը կոտրվող տեսակ չէր. Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի մասին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է Սերժ Սարգսյանի հիշողությունները Վազգեն Սարգսյանի մասին՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:

«Ես երբեք Վազգենին չեմ տեսել ո՛չ հուսահատված, ո՛չ կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր բարկանալ, Վազգենն ինձ կների, կարող էր գազազել, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել»:

«Ես վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, պատմության ընթացքը կփոխվեր»:

«Մեկ-մեկ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ասում եմ՝ եթե մի ինչ-որ հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պիտի ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, տարբեր գաղափարներ, բայց ես հակված եմ ասելու հետևյալը.

«Վազգե՛ն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար»։ Եվ որոշակի դադարից հետո կասեի. «Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, որ չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը և որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»»:
«Չթերագնահատելով անկախ Հայաստանի, նաև Սովետական Հայաստանի պետական, քաղաքական գործիչների վաստակը՝ բայց, կարծում եմ, Վազգենն այն եզակիներից էր, որ պատրաստ էր անձնազոհության»:

«Վազգենը միանգամից բարձր նիշ վերցրեց և ասաց, որ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30 հազարանոց մարտունակ բանակից։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե այն ժամանակ 30 հազարը ինչ հսկայական թիվ էր, թեև հետագայում մեր բանակը հասավ 70 հազարի»:

«Վազգենը շատ մեծ ներդրում ունի այն բանում, որ սովետական բանակի բարձր կոչումով զինվորականներ եկան ու իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում»:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»