Ինչո՞ւ չենք սիրում անընդհատ խոսել, որովհետև դա այնքան զգայուն հարց է: Կա՛մ արդյունք կա, կա՛մ չկա: Շատ բան ենք արել, բայց ի՞նչ իմաստ ունի ասել՝ ինչեր ենք արել, երբ էդ արդյունքը չկա:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Միրզոյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված երրորդ երկրների միջամտության հետ կապված հարցին:
«Ասում են՝ կա տարբերակ՝ դիմեք երրորդ երկրի, երրորդ երկիրը գնա, այցելի գերիներին: Հիմա իրանք դա գիտեն, մենք՝ չգիտե՞նք: Հիասթափեցնեմ ձեզ՝ դիմել ենք, չի ստացվում, չեմ ուզում անունները տալ, որովհետև դեռ աշխատելու ենք այդ երկրների հետ։ Չի ստացվում երրորդ երկրների հետ։ Անընդհատ թմբկահարում եք, կարծեք ձև կա, չենք անում», - ասաց Միրզոյանը:
«Ձեր ասածից կարող եմ եզրակացնել, որ ՀՀ-ն հայտնվել է դիվանագիտական մեկուսացման մեջ, եթե բոլորը ձեզ ասել են՝ մեզնից հեռու խաղացեք: Դուք քիչ առաջ հաստատում էիք, թե խաղաղությունը հաստատված է: Սա խաղաղություն չէ», - արձագանքեց Լիլիթ Գալստյանը:
«Մեզ չեն ասել՝ հեռու խաղացեք, երրորդ երկրներին են ասել՝ հեռու խաղացեք: Հիմա մենք մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, դիմել ենք, և իրենց ասել են՝ գործ չունեք էդ հարցի շուրջ, ուզո՞ւմ եք դառը իրականությունը, է՛ս ա», - ասաց Միրզոյանը: