Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:43 26-10-2026

Երևանում «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողացել են զինվորի համար հանգանակությունների արկղը

Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց ստոր քայլն ուղղված է հայ զինվորի դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դուռը կոտրելով մտել են ներս և այնտեղից հափշտակել զինվորի համար որպես հանգանակություն եղած դրամների արկղը, որի մեջ եղել է գումար։

Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած ստահակի կամ ստահակների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: