Ներքին 59 րոպե առաջ - 23:15 12-10-2026

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարին

Հոկտեմբերի 12-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդի հետ:

Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացմանը և մարդասիրական շրջանակներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ձեզ գուցե հետաքրքրի