Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր
Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից:
Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։