Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 58 րոպե առաջ - 21:00 02-10-2026

«Օնլայն» տեռոր տարեց վարորդների դեմ և ՃՈ-ի 5000 դրամանոց թալանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման նոր կարգերը, էլեկտրոնային համակարգերի պարտադրումն ու դատական տուրքերի ավելացումը հանգեցրել են նրան, որ Հայաստանի քաղաքացիները փաստացի զրկվում են սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Անհատ վարորդների պաշտպանության նախագահ Պողոս Օղլուկյանը Oragir.News-ի հետ զրույցում սուր քննադատություն է հնչեցնում իշխանությունների հասցեին՝ ներկայացնելով, թե ինչպես է համակարգը իր ստեղծած օրենքներով ճնշում հասարակ մարդկանց։

Խնդրի մյուս կողմը դատարան դիմելու համար սահմանված նոր պետական տուրքերն ու փոստային ծախսերն են, որոնք միտումնավոր ավելի թանկ են արվել, քան բուն տուգանքի չափը, որպեսզի քաղաքացին հրաժարվի պայքարելուց։

Օղլուկյանը զուգահեռներ է անցկացնում ներկայիս և նախկին պաշտոնյաների միջև՝ շեշտելով, որ իրավիճակը չի փոխվել. «Այն, որ իրենք Ազգային ժողովում գոռում են՝ «նախկին թալանչիներ», այսօրվա ներկա թալանչիներն են՝ կուլտուրական ձևով։ Ի՞նչ եք արել 35 տարվա մեջ, ցույց տվեք երկու փողոց, որ սարքել եք, կամ մի էստակադա։ Ոչինչ չեք արել... հիմա վաղը մի ուրիշը կգա, կասի՝ «Ա՛յ, Նիկոլի ժամանակ էին թալանում, մենք չենք թալանում»։

Որպես պետական համակարգի անգործության և անհետևողականության հերթական ապացույց, Օղլուկյանը մատնանշում է Երևանի փողոցներում տիրող բացահայտ անարխիան, որտեղ պարեկները պարզապես աչք են փակում իրական խախտումների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան