Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 10:12 23-09-2026

Հայաստանը նոր ԱԷԿ–ի կառուցման հարցը քննարկում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Կորեայի հետ. Փաշինյան

Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին, և ներկայումս մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին, և այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ և փնտրում ենք լավագույն առաջարկը, որպեսզի տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը։

Այս մասին նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ Հայաստանն ունի լավ հնարավորություններ էներգետիկ ինքնաբավության հասնելու համար։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերցնում էներգետիկայի ապագան Հայաստանում, Փաշինյանը պատասխանել է. «Գիտեք, նոր տեխնոլոգիաների պարագայում Հայաստանը լավ հնարավորություն ունի ինքնաբավ լինելու էներգետիկայի առումով, քանի որ արևային վիթխարի ռեսուրս և արևային արտադրության հզորություններ ունենք։ Դրանք շատ արագորեն զարգանում են։

Հիմա ամենակարևոր թեման մեզ համար այն է, որ կուտակման կարողություններ ձևավորենք, քանի որ մինչ այս պահը մենք չունենք կուտակիչ կարողություններ և հիմա մեզ անհրաժեշտ է մեծ ծավալի կուտակիչ կարողություն։ Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»