Ներքին 1 ամիս առաջ - 14:24 20-09-2026

Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել

Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում խոտածածկույթ է այրվում։

Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։