Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 19:28 19-09-2026

Փաշինյանը շատ փոքր մարդ է, որ ինձ արգելի Արցախ անունը տալ․ 88-ից պայքարի մեջ եմ եղել. ուսուցիչ

Այսօր լրանում է Արցախի հայաթափման երրորդ տարելիցը։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Արցախից բռնի տեղահանվեց ավելի քան 120 հազար հայ։ Արցախի հարցի շուրջ տարիներ շարունակ պայքարած և 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկը՝ ուսուցչուհի Ջուլիետա Ավետիսյանը, այսօր ցավով է խոսում ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ ինքը դեռ 1988 թվականից պայքարի մեջ է եղել Արցախի համար, ուստի որևէ մեկը չի կարող իրեն ստիպել լռել կամ հրաժարվել «Արցախ» անունը գործածելուց։

«Փաշինյանը շատ փոքր մարդ է, որ ինձ արգելի Արցախ անունը տալ։ Ես 88-ից պայքարի մեջ եմ եղել։ Այդ ժամանակներից է սկսվել իմ պայքարը Արցախի համար»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ջուլիետա Ավետիսյանը։ Ուսուցչուհին սրտնեղում է, որ տարիների պայքարից հետո այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ Արցախի հայաթափման երրորդ տարելիցն ենք նշում։ «Այսօր այնպիսի իրավիճակ է, որ Արցախից հայ չկա։

Բայց ես չեմ կարող մոռանալ այն տարիները, երբ մենք պայքարում էինք, հավատում էինք, որ Արցախը լինելու է հայկական»,- ասում է նա։ Ջուլիետա Ավետիսյանի համար «Արցախ» բառը պարզապես աշխարհագրական անվանում չէ, այլ իր կյանքի ու պայքարի մի հատվածը, որի մասին, իր խոսքով, ինքը շարունակելու է բարձրաձայնել։

Մանրամասները` տեսանյութում։