Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 10:32 17-09-2026

ՍԴ-ում նախագահ է փոխվելու․ Մեղրիում թեժ իրավիճակ է․ Փաշինյանին առագաստանավ են նվիրել. Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման արդյունքում ոչ միայն նրա բիզնես կայսրությունն է տուժել, մարդիկ են անգործ մնացել, անգամ կենդանիներն են առգրավվել, այլ հատկապես հայկական սպորտն է հայտնվել վատ վիճակում:

Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պետք է սպորտի հարցերով զբաղվեր, սակայն սպորտային գործիչները անելանելի վիճակում են հայտնվել: Օրինակ, Սամբոյի ֆեդրացիան արդեն մարզիկներից գումար է պահանջել` 600 հազար դրամ, որ նրանց ուղարկի Աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ֆեդերացիայի նախագահը թերթի հետ զրույցում ասել է, որ պետությունն այս տարի չի ֆինանսավորել իրենց, և իրենք ստիպված են մարզիկներից գումար ուզել, քանի որ նախկին հովանավորներն այլևս չեն օգնում:

Թերթի տեղեկություններով, Սամբոյի ֆեդերացիայի հիմնական ծախսերը հոգացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիմա նա կալանավորվել է և հայկական սամբոն հայտնվել է փակուղու մեջ, իսկ պետական միջոցները միայն ՔՊ-ականներին բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ տալու համար են, այլ ոչ թե սամբոյի աշխարհի առաջնության մեկնելու համար ծախսերը հոգալու»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։

Տեղացիները օրաթերթի հետ զրույցում նշեցին, որ դեռ «շոկի մեջ են» կատարվածից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս կերպ վարվել Անդրեասյանի հետ։ Նրանք նաև հռետորական հարց են բարձրացնում՝ «Գուցե սա՞ էր շնորհակալությունը, որ Անդրեասյանի խաթր սաղ Մեղրին, Ագարակը ՔՊ ընտրեց, Նիկոլին «պաձերժկա» արին»։ «Անդրեասյանը չլիներ, Նիկոլ ո՞վ էր ընտրելու»,- ասում է մեկ այլ քաղաքացի»։
--

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 7-ին Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լին Փաշինյանին նվեր է փոխանցել՝ մի ամբողջ դեկորատիվ առագաստանավ։

Նվերը փոխանցվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Առագաստանավը, ըստ ԿԿՀ-ի, արժե 563 հազար133 դրամ»։
--

«Փաստ» թերթը գրում է. «2026 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացնելը և այն 6,75 տոկոս սահմանելը ոչ թե սովորական տեխնիկական որոշում էր, այլ դրամավարկային քաղաքականության կարևոր շրջադարձային ազդակ:

Այս որոշման կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ գնաճը արդեն դուրս է եկել ԿԲ-ի հարմարավետ գոտուց։ 2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը Հայաստանում շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում. օգոստոսին այն կազմել է 4,4 %, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4,8 %։ Այս թվերը կարևոր են ոչ միայն իրենց մեծությամբ, այլև կառուցվածքով։ Սովորական սպառողի համար գնաճը հաճախ ընկալվում է որպես առօրյա զամբյուղի թանկացում՝ հաց, միս, կաթնամթերք, վարձակալություն, տրանսպորտ, հանրային սնունդ, կոմունալ ծախսեր»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Օրաթերթի տեղեկություններով՝ ակտիվորեն քննարկվում է ՍԴ նախագահի առաջիկա փոփոխության հարցը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի՝ նախագահի պաշտոնում վեցամյա ժամկետը լրանում է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այսպիսով՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց Դիլանյանը կդադարի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը՝ շարունակելով գործունեությունը Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր։

Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ում արդեն քննարկվում է ապագա նախագահի անունը։ Որպես ՍԴ նախագահի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Վլադիմիր Վարդանյանի անունը»։
--

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը Ռուսաստանից ներկրվող գազի թանկացման թեման է։ Բնական գազը միաժամանակ կենցաղային սպառման, ջեռուցման, էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության և տրանսպորտի համակարգերի կարևոր բաղադրիչ է, ուստի դրա թանկացումը կարող է տարածվել տնտեսության գրեթե բոլոր շերտերի վրա՝ առաջացնելով երկրորդային և երրորդային ազդեցությունների մի ամբողջ շղթա։

Գազի թանկացման առաջին և ամենաակնհայտ հետևանքը բնակչության ծախսերի աճն է։ Եթե սակագինը բարձրանում է, ընտանիքը ստիպված է նույն քանակությամբ գազի դիմաց ավելի շատ վճարել։ Սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում։ Գազը Հայաստանում հատկապես կարևոր է ցուրտ ամիսներին, երբ այն օգտագործվում է բնակարանների և առանձնատների ջեռուցման համար։ Այսպիսով, գազի սակագնի բարձրացումը կարող է հատկապես ծանր ազդեցություն ունենալ ձմռանը, երբ ընտանիքների էներգետիկ ծախսերը բնականորեն արդեն իսկ բարձրանում են։
-

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու