Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում խոտի դեզ է այրվում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամյշյանի տեղեկություններով՝ մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և մինչ այս պահն իրականացնում են հերթապահություն։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: