Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի նախօրեին համաժողովի մասնակիցների համար կազմակերպված բազմակողմ պաշտոնական ընթրիքին։
Ընթրիքի շրջանակում Սուրեն Պապիկյանը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին Պաշտպանության նախարարը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։