Գյումրիի ավագանու այսօրվա նիստը ևս լարված մթնոլորտում է անցել։ ՔՊ-ականները շարունակեցին պնդելը, որ կա կառավարման ճգնաժամ, թվարկեցին բոլոր խնդիրները։
Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը առաջարկեց քաղաքային իշխանությանը, որպեսզի հրաժարվեն մանդատներից և գնան նոր ընտրությունների։
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն էլ արձագանքեց. «Վարդան Ղուկասյանին բաց թողեք, դադարեցրեք հետապնդելը գնանք ընտրության»։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան