Ներքին 1 ժամ առաջ - 14:39 07-09-2026

Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը գտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։

Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի (Annual Investment Meeting) պաշտոնական բացման արարողությանը։

Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի հովանու ներքո։ Այն համախմբել է ավելի քան 11000 մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների։
Մասնակիցներին ողջունել է նաև Ռաս ալ Խայմայի կառավարիչ, ԱՄԷ-ի Գերագույն խորհրդի անդամ Շեյխ Սաուդ բին Սաքր ալ Քասիմին։
Քննարկումների առանցքում են ներդրումային նոր հնարավորությունները, միջազգային համագործակցության ընդլայնումն ու առկա ներուժի ներկայացումը։