Արտաքին 44 րոպե առաջ - 13:02 06-09-2026

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հիվանդանոցին և տանը. կան զոհեր

Իսրայելի նոր ավիահարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել Լիբանանի հարավում, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն:

Իսրայելական ռազմական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել Լիբանանի Արաբսալիմում (Նաբաթիա շրջան) գտնվող եռահարկ շենքի վրա՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ ավերակների հեռացման և որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են, ուստի զոհերի թիվը կարող է աճել։

Իսրայելական զինուժը նաև ավիահարվածներ է հասցրել Նաբաթիա ալ-Ֆավկայում գտնվող Ղանդուր հիվանդանոցին և հրետակոծել Նաբաթիայում գտնվող ռեստորանը։