Արտաքին 8 ժամ առաջ - 10:54 06-09-2026

Իրանական լցանավը խորտակվել է Օմանի ծոցում ամերիկյան հրթիռային հարվածից

Իրանական M/T Kylo նավթատար տանկերը խորտակվել է Օմանի ծոցում՝ ԱՄՆ հրթիռային հարվածից հետո։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ հարձակումը կատարվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ամերիկյան ռազմանավերի վրա կրակ բացելու անհաջող փորձերին ի պատասխան։

CENTCOM-ի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի հրթիռներ հարվածում նավի կորպուսին, որին հաջորդում է հզոր հրդեհ, որը հանգեցրել է նավի լիակատար ոչնչացմանը և խորտակմանը։

M/T Kylo-ից բացի, ԱՄՆ ուժերը շարքից դուրս են բերել ևս երկու իրանական տանկեր՝ M/T Downy-ն և M/T Stark 1-ը։ Վաշինգտոնը ընդգծել է, որ այս միջոցառումները նպատակ ունեն խափանել Իրանի ռազմական գործողությունները ֆինանսավորող ստվերային ենթակառուցվածքը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր