Արտաքին 1 ժամ առաջ - 09:16 06-09-2026

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ քայլերը

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջորդ քայլերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցությունների հաջորդ քայլերի «էական» ծրագրերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», – հաղորդում է Reuters-ը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։