Արտաքին 1 ժամ առաջ - 23:00 05-09-2026

ՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարք

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները շաբաթ օրը՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն, որսացել և ոչնչացրել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու սարքերը չեզոքացվել են Բելգորոդի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի երկնքում։