Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նման շփումները միշտ օգտակար են։
Շաբաթ օրը Պուտինը բանակցություններ է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ։
«Ինչպես մեզ տեղեկացրել էիք, գիտեմ, որ Մոսկվայից հետո պատրաստվում եք մեկնել Կիև։ Ամեն դեպքում, իհարկե, ինչ էլ որ հետագայում տեղի ունենա, նման բնույթի շփումները, անշուշտ, միշտ օգտակար են»,— ասել է նախագահը։