Իրավապահ մարմինները կանխել են Մադրիդի «Ռեալի» և ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի առևանգման փորձը, հաղորդում է Le Parisien-ը։
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա ապրիլին ձերբակալել է 18-ամյա երիտասարդի՝ ժամագործի վրա հարձակվելու համար։
Տղամարդը կապված է եղել հայտնիների առևանգումներ ծրագրող ավազակախմբի հետ։ Հավանական զոհերի թվում էր նաև Ֆրանսիայի հավաքականի ավագը: