Ներքին 2 ամիս առաջ - 09:12 24-08-2026

Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

Օրակարգում քաղաքացիության տրամադրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, գործող իրավակարգավորումների կատարելագործմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցերն էին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և Հայաստանի Հանրապետության միջև կայուն իրավական կապի ապահովումը։

«Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրանց տրամաբանության հիմքում դնում պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մոտեցում։ Մեր մշակած բոլոր լուծումների հիմքում պետք է լինի այն ընկալումը, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից պետք է ապահովենք նոր որակ»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Ներկայացվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու, վերականգնելու և հարակից գործընթացների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկներ։ Քննարկվել են իրավական պահանջների և գործող մեխանիզմների բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը միտված լուծումները՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը Հայաստանի Հանրապետության իրավական ու գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով։

ՆԳ նախարարը հանձնարարել է քննարկման արդյունքներով փաթեթը բերել վերջնական տեսքի և ներկայացնել հանրային քննարկման։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ