Ներքին 2 ամիս առաջ - 23:59 22-08-2026

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել

ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, որը նաև ուղարկվել է քաղաքացիներին՝ կարճ հաղորդագրությունների տեսքով։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Բջջային բոլոր օպերատորներին տրամադրվել է իրազեկման հայատառ տեքստ, սակայն օպերատորներից մեկի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հաղորդագրությունն ուղարկվել է լատինատառ, ինչի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք․ օգոստոսի 22-ից 27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Խնդրում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 112։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում