Ներքին 1 շաբաթ առաջ - 14:05 22-08-2026

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։06-ին, մարվել՝ 11։31-ին: Այրվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։