Ներքին 1 շաբաթ առաջ - 13:54 22-08-2026

Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է

Ջրասուզակ Վահե Մելքոնյանի անձնվեր աշխատանքը հանրային մեծ արձագանք է գտել, ինչի արդյունքում Ներքին գործերի նախարարի որոշմամբ բարձրացվել է անձնվեր փրկարարի աշխատավարձը։

Վահե Մելքոնյանն Հայաստանի տարբեր գետերում, ինչպես նաև Սևանա լճում, իրականացնում է չափազանց բարդ ու վտանգավոր աշխատանք։ Հաճախ սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ նա փրկում է մարդկային կյանքեր, իսկ ցավալի դեպքերում՝ իր վրա վերցնում անշնչացած մարմինները ջրից դուրս բերելու ծանր ու հոգեբանորեն բարդ պարտականությունը։

Վահեի կատարած հերոսական աշխատանքին զուգահեռ համացանցում լայնորեն բարձրաձայնվեց նրա ստացած աշխատավարձի և իրականացրած վտանգավոր գործունեության անհամաչափության մասին։

Հանրային այս ակտիվ արձագանքն ու քննարկումները տվեցին իրենց արդյունքը․ ՆԳ նախարարի որոշմամբ ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է։