Ներքին 2 շաբաթ առաջ - 22:33 19-08-2026

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ

ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավը, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։

ՆԳՆ-ից հայտնում են՝ շարքի հերթական թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության հնարավոր հետևանքներն ու կանխարգելման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝

-անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության լատենտայնությանը,
-ֆիզիկական բռնությունը որպես դաստիարակչական մեթոդի կիրառման անթույլատրելիությանը,
-բռնության ազդեցությանը երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա,
-բռնության դեպքերին պատշաճ արձագանքման կարևորությանը։