Ներքին 2 ամիս առաջ - 15:23 19-08-2026

Անսպասելի վերադարձ նկարահանման հրապարակ. Ռոզա Դավթյանը մասնակցել է «Գոյամարտ» սերիալի նկարահանումներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Ռոզա Դավթյանն անակնկալ է մատուցել իր երկրպագուներին ու գործընկերներին։ Նա այցելել է «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանման հրապարակ և անմիջական մասնակցություն ունեցել աշխատանքային ընթացքին։

Նկարահանման հրապարակում դերասանուհուն դիմավորել են մեծ ոգևորությամբ։ Ռոզան հնարավորություն է ունեցել կրկին միանալու իր նախկին խաղընկերներին ու ստեղծագործական թիմին՝ կիսելով աշխատանքային ջերմ ու հագեցած մթնոլորտը։

Թեև դեռևս փակագծերը չեն բացվում, թե ինչ ձևաչափով է դերասանուհին հանդես գալու նախագծում, սակայն նկարահանման ընթացքից տարածված կադրերն արդեն մեծ հետաքրքրություն են առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Հետևորդները սպասում են նոր սերիաների թողարկմանը՝ Ռոզային կրկին էկրաններին տեսնելու ակնկալիքով։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված