Ներքին 2 ամիս առաջ - 10:20 19-08-2026

Կախվախությունը մեկ կենտրոնից միշտ հղի է ռիսկերով․ Արեգա Հովսեփյան

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել Աժ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Արեգա Հովսեփյանը պատասխանում է պատգամավորիների հարցերին։

«Երբ ես ներկայացնում էի «Ուժեղ Հայաստան» կուսակցության արտաքին քաղաքականության հինական դրույթները, ես հստակ ներկայացնում էի, որ մեկ կախվածությունը մեկ կենտրոնից միշտ հղի է տռիսկերով։ Միշտ պետք է դու ունենաս դիվերսիֆիկացիա, առավել ևս տնտեսական դիվերսիֆիկացիա, որովհեև մենք գիտենք, հենց այսօր էլ մեր գյուղացիները բախվում են այդ խնդրին», ասել է Արեգա Հովսեփյանը, պատասխանելով Հռիփսիմե Գրիգորյանի հարցերին, նշելով, որ դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով բերքը մնում է ծառերին, գյուղացին չի կարողանում իրացնել արտադրանքը։

Նա անդրադարձավ անվտանգային համակարգի բաղադրիչներին, նկատելով, որ առաջին բաղադրիչը ուժեղ, հզոր, հայկական, արդիական բանակն է։

Թեկնածուին հարցեր են ուղղում հիմնականում ՔՊ խմբակցության ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված