Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 09:37 19-08-2026

«Ռոսսելխոզնադզորը» սպասում է խախտումների մասին Հայաստանի հետաքննության արդյունքներին

Ռուսաստանը սպասում է անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին, Известия-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Գործակալության տվյալներով՝ Հայաստանը պետք է տրամադրի տվյալներ և ներկայացնի ԵԱՏՄ պահանջներին համապատասխանելու գործողությունների ծրագիր:

«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է, որ սահմանափակումների հնարավոր մեղմացման կամ վերացման ժամկետը կախված կլինի հայ մասնագետների աշխատանքի արդյունքներից և անհրաժեշտ պահանջների կատարումից: