Ներքին 2 շաբաթ առաջ - 13:36 18-08-2026

Այսուհետ ես Բեթմենն եմ. Արման Ծառուկյանը հրաժարվել է Ախալքալաքցի մականունից և փոխել կերպարը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

UFC-ի թեթև քաշային կարգի 2-րդ համար Արման Ծառուկյանը սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարից առաջ որոշել է կտրուկ փոխել իր մարտական կերպարը։ Հայտնի լրագրող Արիել Հելվանիին տված հարցազրույցում 29-ամյա մարտիկը հայտարարել է, որ այսուհետ ռինգ է դուրս գալու Բեթմեն մականվամբ։

Նախկինում Ծառուկյանը հանդես էր գալիս Ախալքալաքցի մականվամբ՝ ի պատիվ իր ծննդավայրի։ Եթե հին տարբերակն ընդգծում էր մարտիկի արմատներն ու ծագումը, ապա Բեթմեն նոր տարբերակը շեշտը դնում է ավելի միջազգայնորեն ճանաչելի կերպարի վրա։

Թամարա Քալանթարյան