Արտաքին 2 շաբաթ առաջ - 18:47 17-08-2026

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է երկրից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա որոշ ժամանակ գտնվել է միգրանտների ժամանակավոր պահման վայրում, այնուհետև տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Դաշնությունից։ Հասանովը նախկինում բողոքարկել էր արտաքսման որոշումը, սակայն դատարանը չէր բավարարել բողոքը։

Ադրբեջանական մամուլը գրում է, որ Բախտիար Հասանովի՝ Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել էր անցած տարի։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, թե Հասանովին կասկածում են անօրինական միգրացիայի, կեղծարարության, ստվերային սխեմաներ և միջէթնիկ լարվածության հրահրելու համար: Սակայն չի բացառվում, որ որոշումը քաղաքական է եղել՝ հաշվի առնելով վերջին շրջանում Մոսկվա-Բաքու լարվածությունը: