Ներքին 2 շաբաթ առաջ - 14:19 15-08-2026

Երևանում թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է

Այսօր՝ օգոստոսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Միկոյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամյա Ալիկ Պ․-ն իր վարած, թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 35 երթուղին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում