Ներքին 2 շաբաթ առաջ - 23:41 14-08-2026

Եկա Հայաստան, տնտեսություն ստեղծեցի, բայց զգում եմ՝ ձեռնտու չէ․ գյուղացին՝ անասնապահության մասին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

52-ամյա Կարեն Ավետիսյանը Ամասիայի բնակիչ է։ 15 տարի Հայաստանից հեռու ապրելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան և իր հող ու ջրի վրա ստեղծել իր փոքրիկ տնտեսությունը։

Oragir.News-ի հետ զրույցում տղամարդն ասում է, որ 30 գլուխ անասուն ունի, կարող է ավելացնել անասունների գլխաքանակը, բայց, իր խոսքով, դա ձեռնտու չէ։

«Եկա Հայաստան, տնտեսություն ստեղծեցի, բայց զգում եմ՝ ձեռնտու չէ, որովհետև խոտը առնովի է, էդպես էլ ձեռք չի տալիս»,- ասում է Կարեն Ավետիսյանը։

Նրա խոսքով` գյուղատնտեսությունն էս տեմպով կմարի։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան