Ներքին 2 շաբաթ առաջ - 23:00 14-08-2026

Փլnւզվել են Ռոսիա մոլի կառուցատարրերը, վնասվել են ավտոմեքենաներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատվածին և մայթին։

Oragir.News-ն արձանագրել է, որ Երևանում ուժեղ քամու հետևանքով Ռոսիա մոլի շենքի վրայից մեծ ծավալի երկաթյա ու թիթեղյա կառուցատարրեր ընկել են փողոցի երթևեկելի հատվածի վրա և մայթերին։ Երթևեկությունը կաթվածահար է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։