Արտաքին 3 շաբաթ առաջ - 20:42 12-08-2026

ՌԴ-ի հետ հարաբերությունները կվերականգնվեն դեօկուպացիայից հետո. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ազատագրումից հետո միայն Ռուսաստանի հետ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով և հարաբերությունները կվերականգնվեն։

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանը վրացական տարածքների դեօկուպացիան է։ Սա մեր քաղաքական գիծն ու ուղերձն է»,- լրագրողներին ասել է նա։

Նա անդրադարձել է վրացական ընդդիմության ռուսատյաց քաղաքականությանը, ընդգծելով, որ դա արվում է միտումնավոր՝ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի սրելու համար։

«Ռուսատյացությունը և ընդհանուր առմամբ այլատյացությունը վրացական մշակույթի համար բոլորովին խորթ երևույթներ են»,- ասել է Կոբախիձեն և հավելել, որ Վրաստանում ռուսատյացության հրահրումն ուղղված է Վրաստանի տնտեսության և Վրաստան պետության «փլուզմանը»: