Ավելին 3 շաբաթ առաջ - 16:36 12-08-2026

Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, հումորիստ Վահե Բեգլարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բոնի» մականվամբ և տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում հայկական հեռուստանախագծերում, հանդես է եկել անձնական կյանքին վերաբերող ուրախալի ու սպասված բացահայտմամբ։ Դերասանն այլևս չի թաքցնում, որ իր սիրտը զբաղված է:

Բոնին, ով սովորաբար սոցիալական հարթակներում կիսվում է բացառապես աշխատանքային նորություններով ու նկարահանումների ընթացքով, վերջին օրերին իսկական անակնկալ է մատուցել իր հետևորդներին։ Դերասանը ցույց է տվել իր ընտրյալին, ով ինֆլուենսեր Մերի Ադամյանն է։

Զույգը համատեղ տեսանյութ է հրապարակել սոցիալական էջերում՝ պաշտոնապես հայտնելով իրենց հարաբերությունների մասին։

Թամարա Քալանթարյան