Ներքին 3 շաբաթ առաջ - 19:07 10-08-2026

Հարսի զգեստ չկա. Դիանա Մխիթարյանի անհանգիստ պատրաստությունները հարսանիքին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանն ակտիվորեն պատրաստվում է իր կյանքի ամենապատասխանատու ու հանդիսավոր իրադարձությանը՝ հարսանյաց արարողությանը։

Երգչուհին սոցցանցերում կիսվել է նոր տեսանյութով՝ ցույց տալով նախահարսանեկան եռուզեռն ու բարդությունները։

Տեղադրված հոլովակին կից դերասանուհին անկեղծացել է, որ ընտրությունն այնքան էլ հեշտ չի տրվում իրեն.

«Չեմ կարողանում հարսի զգեստ ընտրել»,- խոստովանել է Դիանան։

Դիանան նշել է, որ խանութներում չեն թողնում ո՛չ զգեստը փորձել, ո՛չ նկարել ինչը նորմալ չէ։

Օգտատերերը շտապել են իրենց խորհուրդները տալ նորահարսին։

Թամարա Քալանթարյան