Արտաքին 1 ամիս առաջ - 16:13 19-07-2026

5.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Պերուում. կան զոհեր

Շաբաթ երեկոյան Պերուում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, հաղորդում է RPP ռադիոն՝ հղում անելով ոստիկանությանը։

Հաղորդագրության համաձայն՝ աղետը ամենաշատը տուժել է Չուպակա նահանգում՝ Ջունին շրջանում։ Չուպակա նահանգի Չոնգոս Բաջո շրջանում գրանցվել է հինգ մահ։

«Շաբաթ գիշերը գրանցված 5.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ», – նշում է RPP-ն։