Ներքին 3 ամիս առաջ - 13:42 14-07-2026

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների ապօրինությունների թիրախում հայտնված ազգային բարերար, գործարար և արվեստի մեկենաս Գագիկ Ծառուկյանին, լիազորված է տեղեկացնել հետևյալի մասին․

2025թ-ից ՖԱՀՖ-ը խոշոր կինոհարթակներում իրականացնում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և արդեն իսկ միջազգային մեծ հետաքրքրություն առաջացրած Հիսուս Քրիստոսի արձանի տեղեկատվական արշավը, որի հիմնական նպատակը միջազգային կինոխմբերին Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ տարածք ներկայացնելն է։

Ծրագրի շրջանակներում, 2026թ-ի մայիսին Կաննում ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ՖԱՀՖ-ը մինչև տարեվերջ Հիսուս Քրիստոսի արձանի և Հայաստանի նկարահանման վայրերի շնորհանդեսներով ներկայանալու է մի շարք խոշոր ինդուստրիալ հարթակներում, որոնց թվում են Վենետիկի կինոփառատոնը, Վալյադոլիդի նկարահանման տարածքների շուկան, Տալլինի ինդուստրիալ հարթակը։

Այս օրերին մենք ստիպված ենք վերահաստատել մեր պայմանավորվածությունները, պատասխանելով հարթակների կազմակերպիչների մեզ հասցեագրվող՝ Հայաստանում իրավիճակի, Ֆեդերացիայի գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող ապօրինությունների, Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հնարավոր ընդհատման վերաբերյալ մտահոգ նամակներին։

ՖԱՀՖ-ը ահազանգում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնաճնշումների շարունակությունը և Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքների հնարավոր դադարը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի՝ որպես կինոարդյունաբերության համար գրավիչ երկրի, իմիջի վրա։ Մենք ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին, ինչը վտանգում է մեր ծրագրերը և անուղղելի վնաս է հասցնում միջազգային կինոխմբերին Հայաստան բերելու մեր տևական ջանքերին։

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները, հորդորում է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին ենթարկվել համախմբվածության և փոխսատարման հրամայականին, կոչ է անում Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ պասիվ հարմարվողականությամբ չնպաստել երկրում այլակարծության իսպառ վերացմանն ու բռնատիրության հաստատմանը։

Երևան, 14 հուլիսի 2026թ
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդ

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի