Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 19:34 13-07-2026

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կարող են անցկացվել առանց նրա մասնակցության

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը, և նրա գործով հետագա դատական նիստերը կշարունակվեն առանց երրորդ նախագահի մասնակցության։

Դատարանը նույն որոշումն է կայացրել նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ։

Այսօրվա նիստում դատարանն արդեն անցել է գործի հիմնական դատալսումներին, իսկ մեղադրող կողմը ներկայացրել է իր բացման խոսքը։