Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 09:30 08-07-2026

Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»

Լևոն Տեր֊Պետրոսյանն իր հրաժարականի նախօրեին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրող Սերգո Երիցյանին հավաստիացրեց, որ Արցախի հարցի չլուծվելու դեպքում վերջինս «լավ չի ապրելու»։

Նրա խոսքերի մարգարեացումը` Արցախը հանձնելուց հետո, ցավոք դեռևս տարածվում է թերևս միայն ՔՊ֊ականների և նրանց ազգականների վրա։

Լավագույն օրինակներից է Ռուբինյանների ընտանիքը։

Բոլորին հայտնի է Ռուբեն Ռուբինյանի օրինակը, մարդ, որը շուտով կստանձնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։

Բայց ուշագրավ է նաև նրա եղբոր՝ Լևոն Ռուբինյանի պատմությունը, ով անցած տարվանից դարձել է «Ամիօ» բանկի փաստացի 2֊րդ մարդը։

Թեև Լևոն Ռուբինյանը երկար տարիներ բանկային ոլորտի աշխատող է, բայց առաջխաղացումը ակնառու է հենց Արցախը հանձնելուց հետո։