Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 23:51 22-06-2026

Բնակարանի վա՞րկ, թե՞ ծուղակ Փաշինյանի համար

ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրելիս ի հայտ է գալիս ուշագրավ օրինաչափություն. գրեթե բոլորի պարագայում գոյություն ունի մեկ ընդհանուր փաստ. այն է՝ առկա են խոշոր վարկային պարտավորություններ, որոնք գրեթե կրկնակի, որոշ դեպքերում եռակի գերազանցում են պաշտոնյաների (օրինակ՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան և այլն) տարեկան եկամուտները։



Հիշյալ՝ առաջին հայացքից անմեղ թվացող փաստը կարող է զսպաշապիկի գործոն դառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում այն իմաստով, որ նշված պաշտոնյաները շարունակեն պաշտոնավարել մինչև վարկերը մարելը։

Բազմաթիվ գաղտնիքներով և անցյալի պատմություններով ակնհայտ միմյանց հետ կապված են Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը կամ այլոք։

Հ.Գ.: Եվ եթե Սուրեն Պապիկյանի վարկի մայր գումարի 2025 թ. մնացորդը 51.7 միլիոն դրամ է, իսկ աշխատավարձի տարեկան հանրագումարը՝ 27.5 միլիոն դրամ, ապա Ալեն Սիմոնյանի պարագայում վարկի գումարը գրեթե 3 անգամ գերազանցում է աշխատավարձով ապրող Սիմոնյանի տարեկան եկամուտը` 63.4 միլիոն դրամ/23.6 միլիոն դրամ հարաբերակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը