Ներքին 5 ամիս առաջ - 20:14 03-05-2026

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ժամանեց Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պետական այցով ժամանեց Հայաստան։

Մակրոնին դիմավորում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նշենք, որ Մակրոնը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հետո տեղի կունենան Մակրոն-Փաշինյան առաձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումները, որին կհաջորդի նրանց համատեղ հայտարարությունը մամուլի համար։

Նախատեսվում է, որ այցի արդյունքում երկու երկրների ղեկավարները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելու։

Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, լինելու է Մատենադարանում, իսկ հետո այցի վերջին օրը՝ մայիսի 5-ին, Փաշինյանի ուղեկցությամբ մեկնելու է Գյումրի։ Մակրոնը հարգանիք տուրք է մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետև Փաշինյանի ուղեկցությամբ ներկա կգտնվի Վարդանանց հրապարակում կայանալիք մեծ համերգին՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

Այն կազմակերպելու համար կառավարությունը պետբյուջեից 393 միլիոն դրամ՝ ավելին քան մեկ միլիոն դոլար է հատկացրել։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ