Ներքին 5 ամիս առաջ - 17:11 02-05-2026

Հաղթանակ թաղամասում կոյուղաջուրը լցվում է տները

Oragir.News-ն ահազանգ է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 3-րդ փողոցից, որտեղ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտից հետո բնակիչները կանգնել են լուրջ խնդրի առաջ։

Oragir.News-ը տեղում ուսումնասիրել է իրավիճակը և պարզել, որ խնդիրը կապված է կոյուղատար համակարգի խցանման հետ։ Բնակիչների խոսքով՝ աշխատանքների ավարտից հետո մի քանի դիտահորերում կոյուղաջուրը սկսել է կուտակվել և դուրս գալ համակարգից՝ լցվելով բնակելի տների բակերն ու նկուղները։

Տեղում քաղաքացիները բացել են ընդհանուր առմամբ վեց դիտահոր, որոնք ամբողջությամբ լցված են եղել կեղտաջրով և աղբով։ Նրանք ցույց են տվել, որ համակարգը չի աշխատում, և ջրերը չեն հեռանում, ինչի հետևանքով արդեն մի քանի օր է՝ տուժում են հարակից տների բնակիչները։

Բնակիչները նշում են, որ կոյուղատարի խնդիրն առաջացել է հենց ճանապարհաշինարարական աշխատանքներից հետո, սակայն մինչ օրս համապատասխան արձագանք կամ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։

Իրավիճակը ոչ միայն ստեղծում է հակասանիտարական պայմաններ, այլև վնասում է տների հիմքերին և սպառնում է բնակիչների անվտանգությանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն