Ներքին 5 ամիս առաջ - 09:39 02-05-2026

Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքում գրել է.

Նիկոլ Փաշինյանը միայն մեկ տարբերակ ունի հունիսի 7–ին վերարտադրվելու համար։ Այդ տարբերակը մեծ ընտրակեղծիքն է (փոքր ու միջին ընտրակեղծիքներ արդեն արվում են ՔՊ–ի ու անձամբ Փաշինյանի կողմից)։

Օրինակ՝ ընդդիմադիր դաշտի ուժերից մեկին ընտրապայքարից ապօրինաբար դուրս թողնելը (մասնավորապես Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի մասին է խոսքը)։ Բայց դա ոչ լեգիտիմ կդարձնի ընտրությունն ու կբերի ցնցումների։

Ոչ լեգիտիմ ընտրությունները կաղ բադիկ կդարձնեն Նիկոլին՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Չի բացառվում, որ այդ դեպքում Ռուսաստանն 1–ին անգամ հետանկախական մեր պատմության ընթացքում կարող է չճանաչել ապօրինի ընտրության արդյունքները։

Այդ մասին թափանցիկ ակնարկ Նիկոլին արդեն արել են Մոսկվայում։

Հավաքական ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն ունի։

Մնում է, որ ընդդիմությունն ինքն իրեն չպարտվի և խուսափի կոպտագույն սխալներից։

«Մահակ» փոդքաստում խորհրդարանական ընտրությունների թեման ենք քննարկել Դերենիկ Մալխասյանի ու Արեգնազ Մանուկյանի հետ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի