Ներքին 6 ամիս առաջ - 20:13 26-04-2026

Ձևական զանգեր երեխաներիս պետք չեն. ինֆլուենսեր Ժաննան՝ նախկին ամուսնու մասին

Հանրային մարդկանց կյանքում բաժանումը հազվադեպ է անցնում առանց ավելորդ աղմուկի, բայց բլոգեր Ժաննա Ներսիսյանի դեպքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Ժաննան խոսում է այն թեմայի մասին, որը շատերի համար փակ էր ու անհասանելի։

Շատերի մոտ հարց էր առաջանում՝ արդյո՞ք հայրը շփվում է երեխաների հետ, թե՞ բաժանումն իր հետ բերել է նաև վերջնական օտարացում։ Ժաննայի խոսքերից պարզ է դառնում, որ հարաբերությունները վաղուց դուրս են եկել բնականոն հունից։ Նրա պնդմամբ՝ ինքը երեխաներին երբեք հեռու չի պահել, բայց իր երեխաներին պետք չեն ձևական զանգեր։

Տարածված կարծրատիպ կա, թե բաժանումից հետո մայրերն են արգելում հորը տեսակցել երեխաներին։ Ժաննան կտրուկ հերքում է այս վարկածը։ Նրա անկեղծ խոստովանությունը մեկն է՝ դռները միշտ բաց են եղել, իսկ հեռանալու որոշումը եղել է միակողմանի։

Այսօր Ժաննան չի թաքցնում՝ դժվար է, բայց արդեն սովորել է որոշումներ կայացնել միանձնյա՝ հանդիսանալով ընտանիքի թե՛ հուզական, թե՛ նյութական հենարանը։

Հիշեցնենք՝ ԻՆՍՏԱ.NEWS-ի տաղավարում հյուրընկալվել էր բլոգեր Ժաննան, ով անկեղծացավ մեզ հետ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են